Ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են
29/03/2012 10:53

Ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 29-ի, ժամը 10.00-ին Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են