Թուրքիան իրականացնում է ծավալապաշտական քաղաքականություն
29/03/2012 13:48

Թուրքիան իրականացնում է ծավալապաշտական քաղաքականություն

«ՌԴ-ում կազմակերպված «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» թեմայով կլոր սեղանը շատ կարևոր էր և հնարավորություն էր ընձեռնվել միջոցառման շրջանակներում վերլուծել իրավիճակը Մերձավոր Արևելքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՌԴ-ում կազմակերպված վերոնշյալ թեմայով կլոր սեղանին` ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, միջոցառման մասնակից Ռուբեն Սաֆրաստյանը:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են 12 զեկույցներ, այդ թվում Ռուբեն Սաֆրաստյանի զեկույցը:

Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ այդ գիտաժողովն առաջինն էր և այն խնդիրները, որոնք նախանշվեցին գիտաժողովի ընթացքում, հետագայում ավելի խորը կուսումնասիրվեն, հատկապես թուրքական գործոնի դերին և այն գործընացներին, որոնք այժմ տեղի են ունենում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և ըստ Սաֆրաստյանի ՌԴ-ի իրենց գործընկերների հետ համագործակցությունը հետագայում ևս շարունակվելու է:

Բանախոսը նշեց, որ իր զեկույցը վերաբերվում է հենց կոնկրետ թուրքական գործոնին և նշվել է, որ Թուրքիան 3 անգամ ներխուժումներ է կազմակերպել Հարավային Կովկասում և, ըստ Սաֆրաստյանի, այս պահին տեղի է ունենում թուրքական խաղաղ էքսպանսիան թե’ ՌԴ-ում, թե’ հետխորհրդային այլ տարածքներում, Ուկրաինայի Ղրիմի թերակզում և այլ տարածաշրջաններում:

Նրա խոսքերով, Թուրքիան իր էքսպանիան իրականացնում է տարբեր գաղտնի կազմակերպությունների, իսլամիստական կազմակերպությունների, հատուկ ծառայությունների կողմից:Սաֆրաստյանը անդրադարձ կատարեց մի մասնավոր դեպքի`ՌԴ Թաթարստանի Հանրապետությունում թուրքերը ակտիվ աշխատանք են տարել և վերջերս միայն հաջողվեց կանխել այդ թուրքական գործոնի հզորացումը տվյալ տարածաշրջանում:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան իր ազդեցությունն ամրապնդում է պանթուրքական, պանիսլամիստական կոչերի, քաղաքականության լույսի ներքո. «Պետք է լավ ուսումնասիրել թուրքական գործոնը և ակտիվ դիվանագիտությամբ փորձել այդ գործոնի ամրապնդման կանխարգելման մեթոդներ մշակել»:

Ըստ նրա, Թուրքիայի գործողությունները և այսօրվա քայլերը Սիրիայի նկատմամբ և թուրքերի կողմից Սիրիայում հնարավոր միջամտության սպառնալիքը վտանգ է ներկայացնում տեղի հայ համայնքին, նրա անվտանգությանը:
 

Թուրքիան իրականացնում է ծավալապաշտական քաղաքականություն