«Կոպտորեն նեգափոխվել է իմ բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը»
29/03/2012 20:50

«Կոպտորեն նեգափոխվել է իմ բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր մեկնաբանություն է տվել էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի լրագրողին` ընտրացուցակների ուռճացված թվի կապակցությամբ «Ժառանգության» կատարելիք քայլերի վերաբերյալ:

«Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաև գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- նշված է հայտարարությունում: 

«Կոպտորեն նեգափոխվել է իմ բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը»