.jpg)
Կենտրոնում աշխատանքները համատեղվեցին
Տիգրան Մեծի պողոտայում` ԳՈՒՄ-ի հարևանությամբ և Նար-Դոս փողոցի հետ հատման վայրում միաժամանակ մարտի 29-ին «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի մասնագետները իրականացնում էին աշխատանքներ, որի պատճառով ժամը 10.00-22.00 դադարեցվել էր Տիգրան Մեծի պող. 12-80, Խորենացու փող. 28-160, Նար-Դոսի փող. 5-40, Գլինկայի փող. 1-13 հասցեների ու նրբանցքների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, ԳՈՒՄ-ի մոտ վթարվել էր 400մմ տրամագծով թուջե խողովակը, որի վերանորոգումից օգտվելով իրենց մասնագետները ձեռնամուխ էին եղել նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկի դիտահորում ջրաբաշխիչ հանգույցի վերակառուցմանը: Վերջինս նախատեսված է շրջանի բաշխիչ ցանցի գոտիավորման ծրագրով և թույլ է տալիս հետագա վթարների դեպքում խուսափել զգալի տարածքների ջրազրկումներից:
Թե տարվող աշխատանքների համատեղման և թե գոտիավորման ծրագրի իրականացման նպատակն ըստ էության նույնն է' նվազագույնի հասցնել սպառողներին պառճառվող անհարմարությունը, բարձրացնել նրանց սպասարկման որակը, այդ թվում նաև ջրամատակարարման բարելավման ու կայունացման միջոցով:
Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ -ի լրատվական բաժնից: