Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
30/03/2012 15:36

Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

2012 թ. ապրիլի 5-ից 9-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կանցկացվի Եվրոպայի սամբոյի երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Ստորև նշում ենք այն մարզիկների անունները, ովքեր մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բուխարեստում:

Պատանիներ

1. Ղազարյան Ջիվան 48 կգ ք/կ
2. Մխիթարյան Գրիգոր 52 կգ ք/կ
3. Մալյան Գոռ 56 կգ ք/կ
4. Ալեքսանյան Հովհաննես 60 կգ ք/կ
5. Դավթյան Ալբերտ 65 կգ ք/կ
6. Ավագյան Գոռ 70 կգ ք/կ
7. Մադոյան Մինաս 75 կգ ք/կ
8. Պետրոսյան Էդիկ 81 կգ ք/կ
9. Կոծինյան Մեխակ 87 կգ ք/կ
10. Սահակյան Սեյրան +87 կգ ք/կ

Աղջիկներ

1. Խաչատրյան Ռոզա 52 կգ ք/կ

Երիտասարդներ

1. Զատիկյան Լենդրուշ 48 կգ ք/կ
2. Մանուկյան Մաքսիմ 52 կգ ք/կ
3. Ալեքսանյան Սերյոժա 57 կգ ք/կ
4. Գրիգորյան Հովհաննես 62 կգ ք/կ
5. Մանուկյան Ռաֆիկ 68 կգ ք/կ
6. Գառնիկյան Սուրիկ 74 կգ ք/կ
7. Կարապետյան Մհեր 82 կգ ք/կ
8. Ոսկանյան Ռուդոլֆ 90 կգ ք/կ

Բուխարեստ կմեկնեն նաև մարզիչներ Հայկ Ավետիսյանը, Վակերիկ Մադոյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
 

Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը