Հայաստան-Ավստրիա` 2:4
02/04/2012 11:22

Հայաստան-Ավստրիա` 2:4

Ապրիլի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Միկա» մարզադաշտում ընդունել էր Ավստրիայի ընտրանուն Եվրոպայի 2013թ. կանանց առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Առաջին խաղակեսի սկզբնամասում Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը առաջ մղեցին մեր թիմին, սակայն դեռ մինչև ընդմիջում Նինա Բուրգերը և Կոռնելիա Հաասը երեք գնդակ ուղարկեցին Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում Բուրգերը ևս մեկ գոլ գրանցեց իր հաշվին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով:
 

Հայաստան-Ավստրիա` 2:4