.jpg)
05/04/2012 18:15
Փոփոխություն ֆուտզալի առաջնության խաղացանկում
Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին Ֆուտբոլի ակադեմիայում նշանակված «Շահումյան»-«Թալգրիգ» հանդիպումը տեղի կունենա Վանաձորի «Հայաստան» մարզադահլիճում, ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: