Սևակ Մխիթարյանը նվաճեց առաջին մրցանակը
10/04/2012 16:41

Սևակ Մխիթարյանը նվաճեց առաջին մրցանակը

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլական 2-րդ օփենում, որն անցկացվում էր Ֆորտալեզա քաղաքում, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:

Նույնպիսի արդյունք արձանագրեցին գրոսմայստերներ Կուբասը (Պարագվայ), Վեսկովին և Էլ Դեբսը (Բրազիլիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սևակ Մխիթարյանը նվաճեց առաջին մրցանակը