«Ատոմը» գրեթե հայկական թիմ է
10/04/2012 10:52

«Ատոմը» գրեթե հայկական թիմ է

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և տասը այլ հայ շախմատիստներ ապրիլի 9-15-ը մասնակցում են Լոո քաղաքում անցկացվող Ռուսաստանի թիմային առաջնությանը: Մովսիսյանը խաղում է «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում: Համարյա ամբողջովին հայ շախմատիստներից է կազմված Դեսնոգորսկի «Ատոմ» թիմը. նրա վեց հիմնական անդամներից հինգը մեր հայրենակիցներն են (Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան, Գեորգի Պողոսյան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

«Ատոմը» գրեթե հայկական թիմ է