.jpg)
Փոփոխություններ Հայաստանի առաջնությունների խաղացանկերում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում նշանակված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին:
Ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին Արարատի «Այգ» մարզադաշտում նշանակված Հայաստանի առաջին խմբի առաջնության «Իմպուլս-2»-«Շենգավիթ» հանդիպումը տեղի կունենա Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: