Հավասար հնարավորույթուն` փոքրամասնությունների մշակույթի համար
13/04/2012 17:48

Հավասար հնարավորույթուն` փոքրամասնությունների մշակույթի համար

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության հետ համատեղ այսօր ազդարարեց «Հավասար հնարավորույթուններ` ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի մեկնարկը։

Ծրագիրն իրականցվում է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Ուկրաինայի «ԳՈՒՐՏ» ռեսուրս Կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինասական աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՔԶՀՀ ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը, ՀԿ Կենտրոն Ծրագրի համակարգող Արփինե Հակոբյանը։

Հայաստանում գրանցված ազգային փոքրամասնությունների կարգավիճակի մասին խոսեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը։

Նշվեց, որ ծրագիրը նպատակ ունի աջակցել ազգային փոքրամասնաթյունների մշակույթի ապահովմանը՝ հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները և այլն։
 

Հավասար հնարավորույթուն` փոքրամասնությունների մշակույթի համար