.jpg)
Արսեն Պետրոսյանը պատժվեց մրցակցի գլխին ոտքով հարվածելու համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է նաև այն փաստը, որ «Փյունիկի» ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը «Իմպուլսի» հետ խաղում ոտքով հարվածել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկի գլխին:
Ծանոթանալով մրցավարական կոմիտեի 11.04.12 թ. որոշմանը` 07.04.12 թ. «Փյունիկ»-«Իմպուլս» խաղում «Փյունիկի» ֆուտբոլիստի կոպիտ խաղի վերաբերյալ, ՀՖՖ կարգապահական կոմիտեն, կանոնակարգի 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, Արսեն Պետրոսյանին որակազրկեց 3 խաղով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանեց 100 հազար դրամով: