Եթե ՀՅԴ-ն իշխանության գա, գործարարներին բնակարան ու գումար կտա
13/04/2012 16:56

Եթե ՀՅԴ-ն իշխանության գա, գործարարներին բնակարան ու գումար կտա

Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՅԴ-ն գումար փոխանցել «խեղճ ու գործազուրկ» Սամվել Ալեքսանյանի բանկային հաշվի համարին, որպեսզի նա կարողանա իր նախընտրական ծախսերը հոգալ: Այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

«ՀՅԴ-ն իր թեկնածուների համար է փող փոխանցում»,- եղավ Ա. Մինասյանի պատասխանը։ Բայց հետո նաև հավելեց.

«Մենք բազմազավակության համար մեր նախընտրական պլատֆորմում ունենք կարևոր դրույթ. Եթե բոլոր բազմազավակ գործարարները, ովքեր կհիմնավորեն, որ ունեն բնակարանի կարիք, հինգ և ավելի երեխա, մեր իշխանության օրոք նրանց կհատկացնենք ամեն մի երեխայի հաշվով միջինը 60 հազար դրամ ու բնակարան»։
 

Եթե ՀՅԴ-ն իշխանության գա, գործարարներին բնակարան ու գումար կտա