Բակո Սահակյանն ընդունել է Դաշնակցության ներկայացուցիչներին
13/04/2012 11:40

Բակո Սահակյանն ընդունել է Դաշնակցության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարևոր թե ներքին և թե արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

 

Բակո Սահակյանն ընդունել է Դաշնակցության ներկայացուցիչներին