Գալուստ Սահակյանի խորհուրդը Ռուբեն Հայրապետյանին
13/04/2012 13:04

Գալուստ Սահակյանի խորհուրդը Ռուբեն Հայրապետյանին

«Ես խորհուրդ կտամ չգնալ բանավեճի, քանի որ մենք բանավիճելու խնդիր չունենք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է բանավիճել ՀԱԿ համամասնական ցուցակի 1-10 համարների բոլոր թեկնածուների հետ, և դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից «մարտահրավերն» ընդունելու փաստին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նա նշեց, որ սովորաբար բանավիճում են նրանք, ովքեր փորձում են դրանով իրենց ներկայացնել, իսկ ՀՀԿ-ն դրա կարիքը չունի։

«Խորհուրդ չէի տա նման բանավեճերով ավելի ջղաձգել ժողովրդին, ժողովուրդը պետք է հանգիստ գնա ընտրության։ Բանավեճի միջոցով պետք է քաղաքական մշակույթը բարձրացնել, իսկ այս դեպքում՝ նման բանավեճը թամաշայի կվերածվի»,- ասաց Գ. Սահակյանը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ խորհուրդ չի տալիս, որ ՀՀԿ-ն որևէ բանավեճերի մասնակցի։

 

Գալուստ Սահակյանի խորհուրդը Ռուբեն Հայրապետյանին