«Հիմա պատգամավորներն ավելի կարևոր գործի համար են փող ստանում»
13/04/2012 16:09

«Հիմա պատգամավորներն ավելի կարևոր գործի համար են փող ստանում»

«Հիմա պատգամավորներն ավելի կարևոր բանի համար են աշխատավարձ ստանում` շփվում են ժողովրդի հետ։ Նորմալ չէր լինի, եթե թողնեին քարոզարշավը և փորձին աշխատանքի իմիտացիա ստեղծել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում այս կերպ մեկնաբանեց ԱԺ նիստին պատգամավորների չներկայանալու փաստը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև ներկա քաղաքական իրավիճակի մասին, անդրադարձավ ՀՀԿ հասցեին հնչող տարբեր խոսակցություններին՝ դրանք գնահատելով «շատ հետաքրքիր»։

«Կանանց միամսյակին խառնվեց նաև ապրիլի 1-ի միամսյակը։ Եվ հիմա այդ ապրիլի մեկի միամսյակն ավելի առաջնային է դարձել. ով ինչ ասես խոսում է, ինչ ասես մտածում է։ Մարդիկ մոռացել են իրենց դիրքերը, միայն թե՝ կոտրեն, փշրեն, քննադատեն, ասեն որ իրենք էս խեղճ ու կրակ ժողովրդի ծառաներն ենք, որ նոր Ավարայրի դաշտ է ստեղծվել, ու բոլորս որպես մահապարտներ գնում ենք զոհվելու։

Մենք ասում ենք այն ինչ երեկ ենք ասել, այսօր ենք ասում և վաղն ենք ասելու»,- նշեց Գալուստ Սահակյանը։
 

«Հիմա պատգամավորներն ավելի կարևոր գործի համար են փող ստանում»