«Մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները կոչով դիմել են ԿԺԴՀ-ին
13/04/2012 10:12

«Մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները կոչով դիմել են ԿԺԴՀ-ին

«Մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ են արել հրաժարվել բալիստիկ հրթիռի արձակումից ու կատարել միջազգային պարտավորությունները:

BBC-ն գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նախարարներն անհանգստացած են այն փաստով, որ ԿԺԴՀ-ն շարունակում է հրթիռի բաց թողնման նախապատրաստությունները:

Քլինթոնն ընդգծել է, որ դա խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթները և ԿԺԴՀ-ի միջազգային պարտավորությունները: Արտգործնախարարները Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ են արել հարգել իրենց կնքած համաձայնագրերը՝ զերծ մնալով սադրանքներից:
 

«Մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները կոչով դիմել են ԿԺԴՀ-ին