.jpg)
Զուրաբյան. Ընդդիմությունն իշխանության գալուց առաջ քարտերը բացել է
«Ազատություն» ռադիոկայանի «Մաքս TV»-ի եթերում այս պահին ընթանում է «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան ասուլիսը:
Լ. Զուրաբյանը ուղիղ եթերում պատասխանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցով հաղորդման ընթացքում ստացվող հարցերին։
Պատասխանելով հարցերից մեկին` Լ. Զուրաբյանն ասաց, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ «ընդդիմությունը ոչ թե ուզում է իշխանություն, այլ իշխանության գալուց առաջ ասում է, թե ինչ է անելու»:
«Այսինքն` ընդդիմությունն իշխանության գալուց առաջ քարտերը բացել է և արդեն հիմա ասում է, թե ինչ է անելու: Մենք չեն ցանկանում, որ մեր ժողովուրդն ապրի ստրկության մեջ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ՀԱԿ անդամները նկատե՞լ են, որ իրենց հանարահավաքները դարձել են սակավամարդ, Լ. Զուրաբյանը նշեց, որ այն թիվը, որը հրապարակում է ոստիկանությունը, «սուտ է և երբեք չի համապատասխանել իրական թվերին»:
«ՀՀԿ հանարահավաքի ժամանակ պետական ապարատը բռնբարում է մարդկանց կամքը, որպեսզի նրանք պարտադիր մասնակցեն ՀՀԿ հանրահավաքներին»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանի խոսքերով` այս ընտրությունները վախը կոտրելու և վերջնական հաղթանակի հասնելու պահն են: