Մարսելոն շարք է վերադարձել
13/04/2012 19:09

Մարսելոն շարք է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի շրջանակներում «Սպորտինգի» հետ կայանալիք հանդիպմանը: Goal.com-ի տեղեկատվության համաձայն` ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել «Ատլետիկոյի» հետ նախորդ տուրի հանդիպումը (4:1):

Բրազիլացին մասնակցել է թիմի այսօրվա պարապմունքին: Բայց առաջիկա խաղին նրա մասնակցության հարցը կորոշվի շաբաթ օրը:

Մարսելոն շարք է վերադարձել