Մասիմո Մորատտի. «Ինձ տպավորում է «Յուվենթուսը»
13/04/2012 20:22

Մասիմո Մորատտի. «Ինձ տպավորում է «Յուվենթուսը»

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին խոստովանել է, որ հիացած է ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսի» ցուցադրած խաղով:

«Յուվենթուսը» տպավորել է ինձ: Այն, ինչ այդ թիմն է անում, ուղղակի ցնցող է: Թուրինցիները շատ լավ են խաղում, և նրանց ցուցադրած ֆուտբոլը շատ արդյունավետ է: Դա, իհարկե, այնպիսի թիմի համար, ինչպիսին «Յուվենթուսն» է, նորություն չէ, բայց դժվար թե նման բան հնարավոր էր սպասել հենց այս մրցաշրջանում»,- «Ինտերի» նախագահի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
 

Մասիմո Մորատտի. «Ինձ տպավորում է «Յուվենթուսը»