Մուշեղ Պետոյանն այցելել է Արթիկի տարածաշրջան
13/04/2012 17:28

Մուշեղ Պետոյանն այցելել է Արթիկի տարածաշրջան

Այսօր` 13.04 ին, Աժ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այցելել է Արթիկի տարածաշրջանի` Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Սպանդարյան և Արևշատ համայնքներ: Բնակչների հետ տեղի ունեցած հանդիպմների ընթացքում Մուշեղ Պետոյանը հակիրճ ներկայացրել է ԲՀԿ ի նախընտրական ծրագիրը` առավել հանգամանալից խոսելով գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին:

Համայնքների բնակիչներն իրենց հերթին ԱԺ պատգամավորին ներկայացրին իրենց հուզող հարցերը և համայնքային խնդիրները:

Հանդիպումների ընթացքում ԱԺ պատգամավորը կարևորեց ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ ԲՀԿ ն ամեն ինչ անելու է դրանց կայացման համար և տեր է կանգնելու իրեն վստահված յուրաքանչյուր քվեին, ասված է պատգամավորի կողմից տարածված հաղորդագրության մեջ:  

Մուշեղ Պետոյանն այցելել է Արթիկի տարածաշրջան