.jpg)
ՌԱՀՀԿ սեմինարի թեման նվիրված էր ժողովրդավարացման փորձին
Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի է ունեցել «Անցումային հասարակությունների առանձնահատկությունը» խորագրի վերջին` չորրորդ սեմինար-դասընթացը: Այն նվիրված է եղել «20-րդ դարի ժողովրդավարացման փորձը» թեմային և վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: ՌԱՀՀԿ գրասենյակից հայտնում են, որ դասախոսությունը զուգակցվում էր փաստագրական կինոնկարի ցուցադրությամբ:
Ծրագրով նախատեսված մյուս 9-ը պարապմունքները, որոնք եզրագիծը կհատեն հունիսի 15-ին, նվիրված են Քաղաքացի-հասարակություն-պետություն եռամիասնության և Հայաստանի ու Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրների ուսումնասիրմանը: Դպրոցում մշտապես ընդգրկված 24 ունկնդիրներին կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման և սահմանադրական պետության ձևավորման խնդիրներով: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական պարբերականությամբ: