Ագուերոն չի պատրաստվում հեռանալ Մանչեսթերից
13/04/2012 19:01

Ագուերոն չի պատրաստվում հեռանալ Մանչեսթերից

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ մտադիր չէ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, չնայած նրա ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան «Ռեալը»:

«Շատ ուրախ եմ, որ այս թիմի մասնիկն եմ,- արգենտինացու խոսքերը մեջբերել է AFP-ն:- Ես գերազանց հարաբերություններ ունեմ թիմակիցներիս ու մարզչական շտաբի հետ: Ինձ մնում է միայն հաճույք ստանալ ֆուտբոլից: Մտադիր չեմ հեռանալ Մանչեսթերից: Մնացած բոլոր խոսակցությունները մտացածին են»:

Հիշեցնենք, որ Ագուերոն «Ատլետիկոյից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցած ամռանը` 42 մլն եվրոյով: Անգլիական ակումբի տեղեկատվության համաձայն` 2011 թ. «Ատլետիկոն» հրաժարվել է Ագուերոյին վաճառել «Ռեալին»` առաջարկելով նրան Ագուերոյի տրանսֆերը գնել մեկ տարի հետո` «Մանչեսթեր Սիթիից»:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ագուերոն մասնակցել է 29 հանդիպման և խփել 19 գոլ:
 

Ագուերոն չի պատրաստվում հեռանալ Մանչեսթերից