«Ռոստովը» կարող է հանվել Ռուսաստանի առաջնությունից
13/04/2012 20:18

«Ռոստովը» կարող է հանվել Ռուսաստանի առաջնությունից

Ռուսաստանի ֆուտբոլային միության վեճերի լուծման պալատը մարտի 30-ին «Ռոստով» ակումբին պարտավորեցրել էր 15-օրյա ժամկետում փակել կիսապաշտպան Դրագան Բլատնյակի պարտքը: Այդ ժամկետն ավարտվում է այսօր, սակայն ֆուտբոլիստի պարտքը չի վճարվել:

Ֆուտբոլիստների համառուսաստանյան պրոֆմիության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Զոտովը հայտարարել է, որ «Ռոստովի» նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել` ընդհուպ մինչև Ռուսաստանի առաջնությունից հեռացումը:
 

«Ռոստովը» կարող է հանվել Ռուսաստանի առաջնությունից