.jpg)
Սերժ Սարգսյանն այցելեց «Արարատ Գրուպ» հանքային ջրերի գործարան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելեց «Արարատ Գրուպ» հանքային ջրերի գործարան, որտեղ Նախագահի ներկայությամբ փորձարկվեց Եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամաս:
Նոր արտադրամասսում նախատեսվում է արտադրել պլաստմասե շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենային շշեր, կափարիչներ և արկղեր, հանքային և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ:
Արտադրական հզորությունները թույլ են տալիս շշալցնել մեկ ժամում մինչև 30 000 շիշ: Նախատեսվում է մինչև 2015 թ. աշխատատեղերի քանակը հասցնել 120-ից մինչև 261:
Գործարանի վարչական տնօրեն Արմեն Մկրտչյանը նշեց, որ արտադրանքն արտահանվելու է աշխարհի հայաշատ երկրներ:
Գործարանի տարածքում իրականացվելու է շշերի արտադրման ողջ ցիկլը` սկսած նախապատրաստուկներից` վերջացրած պլաստիկ տարաներով:
2010-2012 թթ. գործարանում իրականացվել է շուրջ 25 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ևս 7-9 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:
Ա. Մկրտչյանը նշեց, որ գործարանը համալրված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով: