Սերժ Սարգսյան. «Նոր կյանքի ստեղծման համար հավատ է պետք»
13/04/2012 12:31

Սերժ Սարգսյան. «Նոր կյանքի ստեղծման համար հավատ է պետք»

«Բոլորս պետք է համատեղ աշխատենք` արժանապատիվ ապագա ստեղծելու համար», - այսօր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Մասիսի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշեց, որ երկրի հանրությունը միասնաբար կարողացել է շատ փորձությունների միջով անցնել և հաղթահարել մարտահրավերները:

«Այսօր ժամանակն է դրական փոփոխությունների, որոնք մեր երկիրը կմոտեցնեն եվրոպական երկրների միջին չափանիշներին: Սա ամենևին էլ հեռու ապագայի հարց չէ, սա այսօրվա հարց է, և այդ ճանապարհը մենք սկսել ենք անցնել», - ասաց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, վստահեցնելով, որ փոփոխությունները միայն հարաբերական չեն լինելու:

Նախագահ Սարգսյանի խոսքով` Հայաստանում պետք է ստեղծվեն արդի բոլոր պայմանները, նորացվեն կամ ստեղծվեն նոր ենթակառուցվածքներ: «Վստա’հ եղեք, որ այս հարցերը շատ ավելի արագ կլուծվեն, քան կարելի է ենթադրել»- ասաց նա, ընդգծելով, որ նոր կյանքի ստեղծման համար հավատ է պետք:

««Հավատանք, որ փոխենք», և ստեղծենք ավելի լավ Հայաստան` յուրաքանչյուրիս համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
 

Սերժ Սարգսյան. «Նոր կյանքի ստեղծման համար հավատ է պետք»