ՀՀԿ-ն թիվ 18 ընտրատածաքում կսատարի ՀՅԴ-ի թեկնածուին
13/04/2012 18:04

ՀՀԿ-ն թիվ 18 ընտրատածաքում կսատարի ՀՅԴ-ի թեկնածուին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր կուսակցության արժեհամակարգն է: Նրա անվտանգությունն ու պաշտպանվածությունը, բարեկեցությունն ու շահերը, ազատություններն ու իրավունքները, առողջությունն ու կրթությունը մեր աշխատանք իմաստն են և նպատակները: Երբ մենք ասում ենք ավելի լավ Հայաստան՝ այն յուրաքնաչյուրի համար է, և այդ յուրաքնաչյուրը դուք եք»,- դիմելով Վեդի քաղաքի բնակիչներին` ասաց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց, որ ժողովորդին է պատկանում իշխանություն ընտրելու իրավունքը և խնդրեց վստահել Հանրապետական կուսակցությանը. «Քեզնից է սկսվում նոր Հայաստանը, որը նույն հին Հայաստանն է, բայց նորացված և երիտասարդացված, ժամանակակից և զարգացող, որտեղ քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ, ապրելու են և աշխատելու են մրցակցային դաշտում: Սա մենք խոստանում ենք ոչ թե անորոշ ապագայում, այլ հիմա»,- ասաց Նախագահ Ս. Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ն վերջին տարիների ընթացքում ջանքեր է ձեռնարկել, որպեսզի երկրում ստեղծի համերշախության և համագործակցության մթնոլորտ, որպեսզի բացառվի անհանդուրժողականությունը, քանի որ ձախորդությունների և շատ չարիքների պատճառը հենց դա էր: Նրա խոսքերով՝ այս ընտրությունները պետք է դառնան ամենաօրինակելին և փոխեն հասարակության վերաբերմունքը ընտրական գործընթացների հանդեպ:

«Ընտրությունները շատ կարևոր են, բայց դրանք նպատակ չեն, այլ ընդամենը միջոց` ազգային շահեր հետապնդելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նա ընդգծեց, որ դա մեկ ամբողջություն է, և երբ հզոր է մեկը՝ հզոր է նաև մյուսը: «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք. խնդիրները ոչ միայն հանրապետությանն են, այլև` համազգային»,- շեշտեց երկրի ղեկավարը:

Ավարտելով խոսքը` ՀՀԿ առաջնորդը կոչ արեց Վեդիի բնակիչներին քվեարկել թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, անկուսակցական Արտակ Գրիգորյանի օգտին:

Նշենք, որ նույն ընտրատարածքում ինքնառաջադրված է Երասխի գինու գործարանի տնօրեն, անկուսակցական Ռազմիկ Թևոնյանը և ՕԵԿ անդամ, ներկայումս պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
 

ՀՀԿ-ն թիվ 18 ընտրատածաքում կսատարի ՀՅԴ-ի թեկնածուին