Սերժ Սարգսյանն ավարտեց Արարտի մարզում այսօրվա քարոզարշավը
13/04/2012 18:56

Սերժ Սարգսյանն ավարտեց Արարտի մարզում այսօրվա քարոզարշավը

«Ազգային միասնությունը, հայկական ավանդական ընտանիքը և համերաշխությունը մեր ազգի գլխավոր արժեքներից են»,-դիմելով Արտաշատի բնակիչներին` ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ավարտելով Արարատի մարզում իր այսօրվա քարոզարշավը:

Նա նշեց, որ Արարատի մարզը բացառիկ է Հայաստանի համար կրթական ոլորտում գրանցված առաջնընթացներով, ենթակառուցվածքային նորամուծություններով, խմելու և ոռոգման ջրի ցանցի բարձր մակարդակով:

Ըստ Նախագահի` 2011 թ. տվյալներով, Արարատի մարզը առաջատարն է արտադրության մեջ և մեկուկես անգամ գերազանցում է 2006 թ. ցուցանիշը: Նախագահի խոսքերով` 2007-2011 թթ. ընթացքում Արարատի մարզ է ուղղվել կապիտալ շինարարության համար նախատեսված միջոցների 14 տոկոսը: 

«Մենք արձանագրեցինք դրական միտումներ, սակայն դրանք բավարար չեն»,- ասաց հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքերով` հանրապետական կուսակցությունը միջազգային հեղինակություն վայելող քաղաքական ուժ է, որը արդյունավետ աշխատանքի փորձ ունի: 

ՀՀԿ առաջնորդը կոչ արեց վստահել իր ներկայացրած քաղաքական ուժին, հավատալ, որ փոփոխությունները կլինեն արմատական և կառուցողական: Նա նաև խնդրեց, որ գալիք ընտրություններին Արտաշատի բնակիչները քվերակեն մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանի օգտին:
 

Սերժ Սարգսյանն ավարտեց Արարտի մարզում այսօրվա քարոզարշավը