Սերժ Սարգսյանը ծանոթացավ Արտաշատի քաղաքային լճի վերակառուցմանը
13/04/2012 19:29

Սերժ Սարգսյանը ծանոթացավ Արտաշատի քաղաքային լճի վերակառուցմանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Արտաշատի քաղաքային լիճ, և ծանոթացավ իրականացվող վերակառուցման, շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներին:

Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը կառուցվել է 1969-1970 թթ. և եղել է Արտաշատ քաղաքի ազգաբնակչության ամենասիրելի վայրերից մեկը:

1980-ականից սկսվել է Լիճք լցվող ստորերկրյա ջրերի նվազում, որի հետևանքով 1988 թ. սկսվել է լճի ճահճացումը:

2011 թ. հոկտեմբերի 15-ին Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի մարզ, քաղաքային լճի վերակառուցման խնդրի լուծման հիմք հանդիսացավ:

Լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թ. մայիս ամսին:
 

Սերժ Սարգսյանը ծանոթացավ Արտաշատի քաղաքային լճի վերակառուցմանը