Տրապատոնին չէր ցանկանում խաղալ իտալացիների հետ
13/04/2012 20:24

Տրապատոնին չէր ցանկանում խաղալ իտալացիների հետ

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին կրկին անդրադարձել է Եվրոպայի 2012 թ. առաջնության վիճակահանությանը, որի արդյունքներով ստիպված են լինելու խաղալ նաև իտալացիների հետ:

«Ես չէի ցանկանում իտալացիների հետ հանդիպել «Եվրո-2012»-ում, բայց ճակատագիրն այդպես ցանկացավ: Հույս ունեմ միայն, որ մեր խաղը վճռորոշ չի լինի խմբային փուլի համար»,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլում իռլանդացիների ու իտալացիների մրցակիցները կլինեն Իսպանիայի ու Խորվաթիայի ընտրանիները:
 

Տրապատոնին չէր ցանկանում խաղալ իտալացիների հետ