ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ի անկեղծությանը կասկածելու տեղիք չունեմ»
13/04/2012 16:30

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ի անկեղծությանը կասկածելու տեղիք չունեմ»

«ԲՀԿ-ի անկեղծությանը կասկածելու տեղիք չունեմ. նրանք մասնակցում են ընտրությունների կեղծման դեմ պայքարներին, ամեն ինչ անում են, որ ընտրությունները լինեն ազատ ու արդար»,- իշխանական կոալիցիայի մեկ այլ անդամ` ԲՀԿ-ի մասին այսպես արտահայտվեց թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

ԲՀԿ-ն, ըստ Վ. Խաչատրյանի, ներկայում ընտրակեղծիքներ չի իրականացնում. «Համենայնդեպս մեր համայնքում չկա նման բան»:

Ասուլիսին մասնակից, նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը նույնպես համակարծիք է, որ ԲՀԿ-ն անկեղծ է:

«Սակայն իրական պատկերը կերևա ընտրություններից հետո»,- ամփոփեց իր խոսքը Ա. Եղիազարյանը:
 

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ի անկեղծությանը կասկածելու տեղիք չունեմ»