Վարդան Օսկանյանն ընդունել է Դանիայի դեսպանին
13/04/2012 15:00

Վարդան Օսկանյանն ընդունել է Դանիայի դեսպանին

Այսօր Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Բորգ Հանսենին (նստավայրը՝ Կիև):

Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Վ. Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Հայաստանի ընդգրկվածությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրանում նրա առաջընթացի հնարավորությունները:

Վարդան Օսկանյանն ընդունել է Դանիայի դեսպանին