Այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ
13/04/2012 10:00

Այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Ապրիլի 13-ին արևելյան շրջաններում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամի 15-20մ: Այլ շրջաններում առայժմ կդիտվի ամպամածություն, առանց տեղումների:

Meteo-tv-ն տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Սյունիքում և Արցախում հավանական է տեղատարափ, առատ տեղումներ, այստեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազումը բավականին զգալի կլինի:

ՀՀ գետերում` տեղումների ինտենսիվությամբ, ձնհալով և բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, սպասվում է ջրի ելքերի մեծացում և հնարավոր է վտանգավոր իրավիճակի առաջացում: Գարնանային վարարումների վտանգավոր հետևանքներից զերծ լինելու համար առաջարկվել է ձեռնարկել մի շարք աշխատանքներ, այդ թվում` հեղեղատարների և գետերի հունի մաքրում, ափապատնեշների ամրացում և բարձրացում:

 Երևանում, ըստ աղբյուրի, այսօր էական տեղումներ չեն սպասվում, կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +9+11, ապրիլի 13-ի ցերեկը +20+22, երեկոյան +12+14:

Այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ