Սերգեյ Մովսիսյանի նվաճումները
16/04/2012 13:30

Սերգեյ Մովսիսյանի նվաճումները

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միաժամանակ հանդես էր գալիս Գերմանիայի և Ռուսաստանի թիմային առաջնություններում` համապատասխանաբար «Բադեն-Բադեն» և «Սանկտ Պետերբուրգ» թիմերում: Նույն օրն ավարտված մրցաշարերում Մովսիսյանը ոսկե մեդալի արժանացավ «Բադեն-Բադենի» և արծաթե` «Սանկտ Պետերբուրգի» կազմերում: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ի դեպ, Լոոյում անցկացված Ռուսաստանի թիմային առաջնությունում Մովսիսյանը տարավ չորս անընդմեջ հաղթանակ, այդ թվում` վերջին տուրում պարտության մատնեց Պետեր Լեկոյին:
 

Սերգեյ Մովսիսյանի նվաճումները