Հրայր Մաթևոսյանը հաղթեց մեկնարկային մարտում
17/04/2012 10:19

Հրայր Մաթևոսյանը հաղթեց մեկնարկային մարտում

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի միջազգային վարկանշային մրցաշարի մեկնարկում իսրայելցի Մուհնդ Բաքրի նկատմամբ 16:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց երևանցի բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը (69 կգ):

Ապրիլի 17-ին իրենց նախնական հանդիպումները կանցկացնեն նաև երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) և Հովհաննես Դանիելյանը (52 կգ): Նրանց մրցակիցներն են համապատասախանաբար իտալացի Մանուել Կապային և թուրք Սելջուկ Էքերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Այսօր կայանալիք երկրորդ փուլում գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) կմենամարտի հույն Ալեքսանդրոս Ցանկիդիսի հետ:
 

Հրայր Մաթևոսյանը հաղթեց մեկնարկային մարտում