Հունահռոմեական ոճի ըմբիշները կմեկնեն Բուլղարիա
18/04/2012 17:42

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմեկնեն Բուլղարիա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ապրիլի 19-ի լուսադեմին Երևան-Մոսկվա-Սոֆիա չվերթով կմեկնի Բուլղարիա: Մեր մարզիկները կմասնակցեն ապրիլի 22-ին մեկնարկելիք միջազգային օլիմպիական վարկանշային մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Սոֆիայի մրցագորգ կելնեն Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (84 կգ), Եվրոպայի այս տարվա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և գերծանրքաշային, Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը:

Ինչպես ազատ ոճի ըմբշամարտում, այստեղ նույնպես օլիմպիական ուղեգիր կշնորհվի միայն եզրափակիչ մտնող մարզիկներին:

Հիշեցնենք, որ առայժմ Լոնդոնի օլիմպիական խաղեր մեկնելու իրավունք ունեն ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ):
 

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմեկնեն Բուլղարիա