Արտակ Զաքարյան. Մենք արդեն ունենք կայուն ընտրազանգված
18/04/2012 12:47

Արտակ Զաքարյան. Մենք արդեն ունենք կայուն ընտրազանգված

«Այս ընտրություններում քաղաքակիրթ, հանդուժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ընտրապայքար անցկացնելու ձգտումը հաջողվել է: ՀՀԿ-ի և հասարակության հանդիպումներն անցնում են կանոնավոր, քննարկվում են բոլոր խնդիրները` սկսած գլոբալ, համապետական խնդիրներից, վերջացրած տեղական խնդիրներով»,-նախընտրական երկրորդ շաբաթի վերաբերյալ այս կարծիքն ունի ՀՀԿ անդամ, համասմասնական ցուցակի թեկնածու Արտակ Զաքարյանը:

Նրա հավաստմամբ, հասարակության մեջ կա դեռ չկողմնորշված հատված, իսկ հասարակության մեծ մասն արդեն գիտի, թե ում օգտին է քվերակելու: «Քարոզչական գործընթացն ունի էական նշանակություն այն առումով, որ այս անգամ անկախ ամեն ինչից քաղաքացիները ավելի բարձր պատասխանատվությամբ են մոտենում իրենց քվեին: Մենք մեր կայուն ընտրազանգվածն արդեն իսկ ունենք թե’ իշխանական, թե’ հասարակության տարբեր խավերի շրջանում, նախընտրական քարոզարշավի պայքարի իմաստը նոր ընտրազանգված գտնելու մեջ է»,-ասաց նա:

ՀՀԿ նախընտարական ծրագիրը, ինչպես ասաց Արտակ Զաքարյանը, ունի 20 տարվա պատմություն, և առաջադրված նպատակներին հասնելու էական գործողություների շղթա, ունի հաշվետվողականություն և արդեն իսկ կատարած բազմաթիվ աշխատանքների փորձ, սակայն կրթական, մշակութային, քաղաքաշինական և այլ ոլորտներում առաջադրված խնդիրների հետ դժվար է չհամաձայնվել»,-ասաց նա:

Ա. Զաքարյանը նշեց, որ ՀՀԿ գործողությունները ուղղված են դեպի պետություն, պետականություն, և քաղաքացիների առաջ ծառացած խնդիրները լուծելուն. «10 տարի դրանք իրական չէին, իսկ այսօր մենք ունենք այն նվազագույն պայմանները, որոնց միջոցով կարող ենք խոսել քաղաքացիների խնդիրների լուծման մասին: Հաջորդ 5 տարիները նվիրված են լինելու այդ ծրագրի իրականացմանը»:

 

Արտակ Զաքարյան. Մենք արդեն ունենք կայուն ընտրազանգված