Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ դիտորդներին
18/04/2012 20:41

Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ դիտորդներին

Այսօր թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդների հետ:

Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր թեկնածուի նախընտրական ծրագրի, քարոզարշավի, ընտրողների հետ հանդիպումների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:

Դիտորդների հարցին, թե պատգամավորի թեկնածուն ինչ վերաբերմունք ունի ընթացող նախընտրական քարոզչության իրականացման պայմաններին, Գարեգին Նուշիկյանը պատասխանել է, որ վերաբերմունքը դրական է, քանի որ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքով սահմանված կարգի՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր թեկնածուների համար:

«Նշենք, որ, հանդիսանալով երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող դիտորդներ՝ նրանք հանդիպումներ անցկացում են բոլոր համամասնական և մեծամասնական թեկնածուների հետ»,- ասված է շտաբի տարածած հայտարարության մեջ:
 

Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ դիտորդներին