Սերժ Սարգսյանն այցելեց «Գետափ»-ի գինու գործարան
18/04/2012 14:50

Սերժ Սարգսյանն այցելեց «Գետափ»-ի գինու գործարան

Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարն այցելեց «Գետափ»-ի գինու գործարան:

1938թ.-ին հիմնադրված գործարանը 2004թ.-ին գրանցվել է որպես ՍՊԸ և զբաղեցնում է 5 հա արտադրական տարածք, որտեղ տեղակայված են խաղողի ընդունման և վերամշակման 4 հոսքագիծ` 8000 տոննա խաղող ընդունելու և վերամշակելու կարողությամբ, գինիների հնեցման արտադրամաս 80.000 դեկալիտր կարողությամբ, ինչպես նաև սառնարանային արտադրամաս, պահեստային և այլ տնտեսություններ:

Հիմնական արտադրատեսակներն են Արենի կարմիր, «Գետափ Վերնաշեն» կարմիր և «Խարջի» սպիտակ գինիները:

Ընկերության կողմից մինչ օրս շուրջ 400 միլիոն դրամ է ներդրվել սեփական խաղողի այգիների հիմնադրման և մշակման համար:

Ներկայումս ընկերությունն ունի մոտ 80 հա խաղողի և մոտ 50 հա տարբեր տեսակի պտղատու այգիներ:

Այս տարի նախատեսված է կառուցել գործարանի գինենյութերի պահպանման արտադրամաս: 

Սերժ Սարգսյանն այցելեց «Գետափ»-ի գինու գործարան