Օսկանյանը հաստատում է. Ծառուկյանի մոտ զենք էր
18/04/2012 14:30

Օսկանյանը հաստատում է. Ծառուկյանի մոտ զենք էր

«Նկարներից դատելով, ինչ-որ ես տեսա, կարծում եմ, զենք էր, էլի»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում անդրադառնալով քարոզարշավի ընթացքում լուսանկարիչների կողմից ֆիքսված այն կադրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրպանում փայլող իրը զե՞նք էր, թե՞ հեռախոս, ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։

Վարդան Օսկանյանի կարծիքով դրանից մեծ բան պետք չէ սարքել, քանի որ «Հայաստանում եթե օրինական զենք կրելու իրավունք ունես՝ դա քո իրավունքն է կրելու»։

«Այնպես որ, դա պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրն այդպես գնալ ընտրարշավի»,- ասաց Վ. Օսկանյանը։

 

Օսկանյանը հաստատում է. Ծառուկյանի մոտ զենք էր