.jpg)
ՀՀ նախագահ. Մեր նպատակը լավ ընտրություններ անցկացնելն է
«Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, յուրաքանչյուրի ձայնը կարող է վճռորոշ լինել», - այսօր հանդիպելով Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչների հետ, ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շեշտեց, որ մայիսի 6-ին է որոշվելու, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը:
«Լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ես մի կողմից կցանկանայի, որ ՀՀԿ-ն ստանա առավելագույն թվով ձայներ, բայց անկեղծ ասեմ, որ մեր նպատակը դա չէ: Նպատակը նախ լավ ընտրություններ անցկացնելն է, այնուհետև` հնարավորությունների գնահատումը և որոշումը, արդյո՞ք կարողանալու ենք շարունակել մեր ծրագրերը, թե Հանրապետական կուսակցությունը կզիջի այլ քաղաքական ուժերին», - նշեց նախագահ Սարգսյանը: