Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Է. Ղազարյանի մահվան առթիվ
18/04/2012 16:26

Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Է. Ղազարյանի մահվան առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին: 

Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Է. Ղազարյանի մահվան առթիվ