.jpg)
Ս. Զոլյանը վարչապետի հրամանի մասին լռել է 3 տարի
«Այն խոսակցությունները, որ իմ մեջքի հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմյանը, թե' իմ, թե' նրա համար ծիծաղելի են: Նա եղել է երկրորդ նախագահի մամլո խոսնակը, և համալսարանի խորհրդի նախագահը, բացի այդ, իմ լավագույն ուսանողներից մեկը: Մենք շատ լավ աշխատեցինք այդ 5 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է այդ խոսակցությունենրին, ես ինքս էլ ունեմ բավականաչափ վաստակ: Եթե ասեիք Օբաման, դեռ կարելի էր հասկանալ»,- ասում է նա:
Հիմա Վ. Սողոմյանն աշխատում է իր դոկտորական աշխատանքի վրա, որի ղեկավարը Ս. Զոլյանն է: Նրա խոսքերով` այս զբաղվածության պատճառով երկու շաբաթ է, չի կարողանում կարդալ 4-րդ գլուխը, գրախոսությունը ուղարկելու համար:
Իսկ այն խոսակցությունները, որ Ս. Զոլյանին հեռացնելու «թիկունքում» կանգնած է ՀՀ վարչապետը, Ս. Զոլյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, բայց ներկայացրեց մի հրաման, որի մասին մինչ այժմ գերադասել է լռել: «Երեք տարի առաջ համալսարանի գործունեությունը սահմանափակող մի հրաման է արձակվել, որը կասեցվեց հենց նույն նախարարի կողմից` մեր լուրջ դիմադրության հետևանքով: Այդ հրամանով բուհի «Լեզվաբանություն» և «Լեզվանաբանության մշակութային հաղորդակցություն» առարկաները զրկվում էին լիցենզիայից, փոխարենը` մնում էին մեր համալսարանին քիչ բնորոշ մասնագիտություններ, և դրա հետևանքով բուհի 4000 հոգանոց աշխատակազմից պետք է մնար 400-ը, ինչը անիմաստ կդարձներ մեր բուհը պահելը: Այդ հրամանը ընդունվելու դեպքում` բուհը պետք է տուգանք վճարեր չլիցենզավորված գործունեություն իրականացնելու համար, իսկ քանի որ դա իրականացնել չէր կարող, պետք է վաճառվեր»,- պատմեց Զոլյանը: