Գվարդիոլան հաղթանակներից է հոգնել
02/05/2012 11:28

Գվարդիոլան հաղթանակներից է հոգնել

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է այն լուրերը, որ ակումբից հեռանալու մասին իր որոշումը կապված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հեո կատալոնյան թիմի գլխավոր մարզիչը կհեռանա զբաղեցրած պաշտոնից, և այն կգլխավորի Տիտո Վիլանովան, ով ներկա պահին Գվարդիոլայի օգնականն է:

«Իմ որոշումը ոչ մի բանով պայմանավորված չէ Մոուրինյոյի գործոնով: Ես «Ռեալի» շատ մարզիչների հետ եմ հանդիպել: Պարզապես հոգնել եմ ամենօրյա աշխատանքից և այսքան մեծ թվով հաղթանակներից»,- հայտարարել է Գվարդիոլան:

Գվարդիոլան հաղթանակներից է հոգնել