.jpg)
03/05/2012 12:48
Հրանտ Մելքումյանը` Սարաևոյում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ս. թ. մայիսի 5-11-ին Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կմասնակցի 42-րդ միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրա մրցակիցների թվում են 15 գրոսմայստերներ, այդ թվում` Պոստնին (Իսրայել), Պրեդոևիչը (Բոսնիա-Հերցեգովինա), Էրդոշը (Հունգարիա) և Բելյավսկին (Սլովենիա):