Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատար է Սարաևոյի մրցաշարում
08/05/2012 14:05

Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատար է Սարաևոյի մրցաշարում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող «Բոսնա-2012» մրցաշարում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Հայ շախմատիստը պարտության մատնեց գրոսմայստեր Կովաչևիչին (Սերբիա): Մինչ այդ Մելքումյանը հաղթել էր նաև գրոսմայստերներ Դիզդարևիչին (Բոսնիա-Հերցեգովինա), Նաբատիին (Իսրայել) և միջազգային վարպետ Իլմազին (Թուրքիա):

Չորս տուրից հետո Մելքումյանը 4 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա մեկ միավոր ավելի ունի մոտակա մրցակիցներից` գրոսմայստերներ Կոժուլից, Ցվիտանից (Խորվաթիա), Էրդոշից (Հունգարիա), Իպատովից (Թուրքիա), Պոստնիից (Իսրայել), Կովաչևիչից և Նաբատիից:

Հինգերորդ տուրում Մելքումյանը սպիտակներով կխաղա Կոժուլի հետ:

Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատար է Սարաևոյի մրցաշարում