10/05/2012 16:32
Հայտարարություն` DIY ակումբի մասին
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ս.թ. մայսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել:
Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման»,- ասվում է հայտարարության մեջ: