.jpg)
Մերկելի կուսակցությունը պարտվել է Հյուսիսային-Ռեյն-Վեստֆալիայում
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտություն է կրել:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, կուսակցությունը 2010թ.-ի ընտրություններին ստացել էին 34%, իսկ այս ընտրություններում հավաքել է 26%` այդ դաշնային շրջանում դա կուսակցության ամենավատ ցուցանիշն է` 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը և «կանաչներ»-ը միասին հավաքել են այդ շրջանում ավելի քան 50%:
Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության քարտուղար Անդրեա Նալեսը նշել է, որ դա Անգելա Մերկելի և նրա նախարարների ջախջախիչ պարտությունն է: