.jpg)
Ազատ դեմոկրատներից ԱԺ կգնան Խ.Քոքոբելյանը և Ա.Արզումանյանը
Խորհրդարանական ընտրությունները կարելի է որակել մի քայլ առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը` պարզաբանելով, որ ականատես չի եղել քվեատուփ փախցնելու և լցոնումների:
Խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների մասին` Ա. Սեդրակյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունից խորհրդարան են գնալու կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և անդամ Ալեքսանդր Արզումանյանը: