.jpg)
«Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ
ՀՀ սփյուռքի նախարարությունն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ: Նախարարությունից հայտնում են, որ «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած Արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից:
Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև հինգ լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb և 300 dpi պարամետրերին: Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր, իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական և պատմա-ճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, հղումը` էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի դեպքում` սկանավորված օրինակը, պաստառը և այլն) խնդրում ենք ուղարկել կից գրությամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012 թ. սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ» մրցութային նշումով` ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected],[email protected] կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/: